.

Показаны сообщения с ярлыком Անեկդոտներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անեկդոտներ. Показать все сообщения

Անեկդոտներ




Կադրերի բաժնում: 
–Բարև ձեզ: Ես աշխատանքի հարցով եմ:
–Օդնոկլասնիկի կայքը ձեզ ծանոթ է ?:
– Այո, իհարկե: 
– Ցտեսություն:

Անեկդոտներ




Կինը` ամուսնուն.
– Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա մեր տխուր ամուսնական կյանքը:
– Անիմաստ է, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ:

Ամանորյա անեկդոտներ




Մոտենում է Նոր տարին:
Լավատեսը.
– Նոր տարին հնից լավն է լինելու:
Հոռետեսը.
– Նոր տարին հնից վատն է լինելու:
Իրատեսը.
– Գրողը տանի, էլի պիտի ուտեմ ու պայթեմ:

Անեկդոտներ



Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:

Անեկդոտներ



Մի կին գալիս է ոստիկանություն և ասում.
– Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա:
– Դիմում գրեք:
Գրում է, կարդում են, հարցնում.
– Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք:
– Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:

Անեկդոտներ



Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին.
– Լսիր, նա քեզ հասնում է:
– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:

Անեկդոտներ




Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:

Շնորհավոր Ապրիլի 1




– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:
– Գիտեք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ հետևից հանկարծակի աթոռով խփել գլխիս:


Անեկդոտներ






Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>

Технологии Blogger.

GosuBlogger