.

Անեկդոտներ




Կինը` ամուսնուն.
– Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա մեր տխուր ամուսնական կյանքը:
– Անիմաստ է, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ:

******
Շատ ծեր մի տատիկ գալիս է բժշկի մոտ:
– Բժիշկ, շունչս կտրվում է:
Բժիշկը զննում է տատիկին և, չգտնելով շնչահեղձության ոչ մի ախտանիշ, հարցնում է.
– Դա երբ է լինում:
– Երբ վազելով փորձում եմ հասնել ավտոբուսին:

******
– Ձեզ վրա հարձակվել են դրամի համար և ծանր վնասվածքներ հասցրել: Հիշում եք գողի դեմքը,–հարցնում է քննիչը:
– Իհարկե, ով չի հիշի իր կնոջ դեմքը:

0 коммент.:

Отправить комментарий

Технологии Blogger.

GosuBlogger