Ինչպես պատրաստել 3D նկար
Շատ հետաքրքիր և հեշտ եղանակ 3D նկարներ պատրաստելու համար:
Ի՞նչ է անհրաժեշտ 3D նկար պատրաստելու համար:
- Ֆոտոխցիկ կամ ուղղակի նկար, որը պետք է դարձնեք 3D
- Ծրագիր, որով կպատրաստենք նկարը (Կօգտագործենք Z-Anaglyph ծրագիրը: Բեռնեք այստեղից)
- Հատուկ 3D ակնոցներ նկարի վերջնական արդյունքը գնահատելու համար:
1
Քայլ
Նախ բացում ենք ծրագիրը և տեղադրում համակարգչի մեջ, որը առանձնապես բարդ գործընթաց չի:
2
Քայլ
Եվ այսպես, պետք է նկարենք երկու նկար ֆոտոխցիկի միջոցով: Պետք է նկարենք այնպիսի իրեր, որոնք ունեն որոշակի ծավալ և ծալվածքներ, օրինակ՝ բազմոցը: Նկարը նկարում ենք երկու դիրքից: Առավել մեծ իրեր նկարելու դեպքում պահպանեք 2-3 մետր հեռավորություն:
Այսպես նկարում ենք առաջին նկարը(Ձախ նկար), որից հետո ֆոտոխցիկը տեղաշարժում ենք դեպի աջ, մոտ 5-10 սմ: Եթե առարկաները գտնվում ենք շատ հեռու, ապա այս թվերը կարող են հասնել նաև մի քանի մետրի:
Աջ շարժվելուց հետո նկարում ենք երկրոդ նկարը(Աջ նկար):
3
Քայլ
Արդեն պատրաստի նկարները տեղափոխում ենք համակարգչի մեջ (ցանկալի է առանձին թղթապանակներում առանձնացնել նկարները): Նկար պատրաստելուց հետո արդեն կարող եք ջնջել նկարների մի զույգը:
4
Քայլ
Բացում ենք արդեն տեղադրված Z-Anaglyph ծրագիրը և տեսնում ենք աջ ու ձախ երկու պատուհան: Այդ պատուհանների վերևում տեսնում ենք երկու փոքրիկ թղթապանակ, որոնց միջոցով համապատասխանաբար բացում ենք աջ և ձախ պատուհանների նկարները:
5
Կարգավորումներ
Grayscale/Color-սա Սև ու սպիտակ կամ գունավոր նկարների համար
5
Քայլ
ԿարգավորումներGrayscale/Color-սա Սև ու սպիտակ կամ գունավոր նկարների համար
Default/red-green/red-blue-սա կախված է այն բանից, թե ինչ ակնոցների համար է պատրաստվում նկարը՝ Կարմրակապույտ կամ կարմրականաչ
Следующие кнопки– այս ֆունկցիայի միջոցով ընտրում եք ակնոցի լինզաների դիրքը՝ կարմիրը աջից կամ ձախից
6
Քայլ
Բացված պատուհանում կտեսնեք արդեն պատրաստի նկարը, որը կարող ենք պահպանել . jpg կամ .Tiff ֆորմատներով: Բացի այդ կարելի է նաև կարմիր և կապույտ գույների քանակությունը ստացված նկարում:
12:41
|
Ярлыки:
Ծրագրեր
|
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Технологии Blogger.
0 коммент.:
Отправить комментарий